Թարս օր նախակրթարանում

post_661960168e8c572ab58eac4e_img

Քնի ժամին  մեկ  էլ որտեղից որտեղ մի քամի եկավ ու խառնեց անկողինները։  Ուզեցինք ուղղել, բայց չստացվեց։ Պարզվեց, որ գիշերազգեստներն էլ չէին ենթարկվում սաներին. սկսեցին թարս ու շիտակ հագնվել ։

Շարունակությունը` Սոնա Կարապետյանի բլոգում

Պրպտիկ TV-ի 7-րդ թողարկումը

Zaruhisedrakyan_post_Պրպտիկ TV -ի երկրորդ թողարկումը_img_main

Պրպտիկ TV-ի հերթական` 7-րդ թողարկման ընթացքում սովորողները պատմում են նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած նախագծերի, ճամփորդության, շաբաթվա անցուդարձի մասին։

Շարունակությունը` Զառա Սեդրակյանի բլոգում

Խնձորիկ գլորիկի հեքիաթը. մայրիկի օրագիր

«Լուսեն մի օր քուջուջ անելիս մի խնձոր է գտնում։ Ձեռքն է առնում ու խաղ անում»,-գրում է Արևելյան դպրոցի դասվար Մարինե Մարտիրոսյանը իր մայրիկի օրագրում: Ավելին՝ բլոգում:

Ինքնագլորների շքերթ

FB_IMG_1696519304446

Երբ խոսում ենք օրվա անելիքների մասին, սաներն էլ  իրեց քննարկումներ են անում։ Այսօր ինքնագլոր ենք քշելու, և արդեն յուրաքանչյուրը իր նախընտրած գույնն է ասում՝ որքան հեռու պետք է գնա, քանի պտույտ պետք է անի, ումից առաջ պետք է ընկնի, մի խոսքով….

Շարունակությունը՝ Աղավնի Վանյանի բլոգում

Ճամփորդում ենք բացահայտելով

received_411142154966640

Եթե ճամփորդություն, ապա բարձունքի հաղթահարումով, խոնարհված եկեղեցիներում աղոթք՝ շարականներով, երգ ու պարով, մեր մի բուռ հայրենիքը սիրելով ու գուրգուրելով, իր մի կտոր հացը ընկերոջ հետ կիսելով… մնացածն ավելացրեք ինքներդ. սեբաստացի ճամփորդներն այդպիսին են։ «Նռանե», դաստիարակներ, Գրիգորյան Լաերտ և Տիգրան Զոհրաբյան՝ մի մեծ համախմբված ընտանիք, որոնք սիրում են ճամփորդել և միասին բացահայտել մեր հայրենիքը, երկիրը, որտեղ ծնվում, ապրում, ստեղծագործում, արարում ենք բոլորս։

Բառթխիկ

post_66263631b79e98828f59256f_img

Էլ ի՞նչը կարող է ավելի համեղ լինել, քան 5 տարեկանների ձեռքերով պատրաստած բառը։ Այնքա՜ն հավեսով ընթերցեցին, ապա համտեսեցին իրենց պատրաստած բառթխիկները։ Տեսնել էր պետք։

Շարունակությունը` Մայրանուշ Համբարձումյանի բլոգում։

Ջրափոսից ստվերախաղ

post_661bb7048e8c572ab59b57f6_img

Անձրևը նոր էր դադարել: Սաները անհանգստացած հարցնում էին. -Ընկե՛ր Աննա, ե՞րբ ենք բակ գնալու: -Երբ անձրևը կտրվի, կգնանք,- ասաց Ավետը: Սաներն արագ վազեցին պատուհանների մոտ, ուշադիր դուրս նայեցին և ուրախացած ասացին, որ անձրևը կտրվել է, սկսեցին կոշիկները հագնել:

Շարունակությունը՝ Աննա Հայրոյանի բլոգում։

Ռոդարի՝ խենթության հասցե

Ռոդարիական աշխարհի հասցեն աներևակայելիի ու իրականության սահմանագծին է՝ ինչ-որ կետում, ուր մարդ դադարում է լինել սովորական, արթնացնում է էն քնած խենթուկին, որը կարոտ է ճախրանքի՜, հրճվանքի՜, անկանոնության ու դուրս՝ ամեն կաղապարից…

Այդ աշխարհն ամենապարզն է, ամենագունեղն ու հետաքրքիրը: Տեսեք՝ ինչպիսի տեսք ունի այն Հյուսիսի 5-6 տարեկանների մեկնաբանությամբ.

Քրիստինե Գրիգորյան և 5 տարեկաններ

Գուլպիկատոն

20240418_105505

Իսկ դուք փորձե՞լ եք գոյություն չունեցող տոն ստեղծել։ Մենք ստեղծել ենք, անունն էլ` ԳՈւԼՊԻԿԱՏՈՆ👣👣👣։
Հետաքրքրե՞ց մեր ռոդարիական տոնը, անցե’ք հղումով և վայելե’ք։

Էլյա Գրիգորյան և 5 տարեկաններ