Եղանակի մասին են խոսում 5-6տարեկանները

FB_IMG_1715102529717

5-6 տարեկան սեբաստացիները կարողանում են անհատական պլանշետներով նայել, դիտարկել ողջ շաբաթվա եղանակը, եղանակային փոփոխությունները։

Ամեն մեկն ունի իր սիրելի եղանակը, եղանակին համապատասխան սիրելի խաղերը և գործունեությունները։

Շարունակությունը` Սուսաննա Ալոյանի բլուգում։

Հեծանվավարություն ծնողական համայնքի հետ

IMG-20240504-WA0008
Հիշո՞ւմ եք, որ գրել էի. «Ո՞վ է տեսել էս տեսակ բան. է՛լ երգող, է՛լ պարող, է՛լ մարզական, է՛լ, է՛լ … դաստիարակ, ուսանող էլ ո՞րն ասեմ, էլ որը…»։ Այ հիմա դրան ավելանում է նաև մեր ծնողական համայնքը, որ շաբաթ օրով հավաքվել է իրար գլխի։ Ապա մի տեսե՛ք՝ մեկը մեկից փորձառու…այստեղ են ասել՝ ինչ դաստիարակը, էն էլ ծնողը՝ է՛լ հեծանիվ վարող, է՛լ ծառ տնկող, է՛լ պարող… էլ ո՞րն ասեմ էլ որը։ Սեբաստացի դաստիարակին տե՛ս. ծնողին գովիր։
Գովենք, գովենք, ու՞մ գովենք, սեբաստացի ծնողական համայնքին գովենք։
Վայելե՛ք ֆիլմը. ոչ մի բան չափազանցված չէ։ Սեբաստացի ծնող լինել նշանակում է՝ ամեն նախագծի մասնակցել, առաջարկել նոր նախագծեր, մասնակցել սիրով ու առաջ շարժվելով՝ վարակել ընկերներին, շրջապատին, համայնքին։

Շարունակությունը` Արևիկ Ուզունյանի բլոգում։

Պրպտիկ TV 8

Zaruhisedrakyan_post_Պրպտիկ TV -ի երկրորդ թողարկումը_img_main

Պրպտիկ TV-ի 8-րդ թողակման ընթացքում պրպտիկները պատմում են նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած նախագծերի, շաբաթվա անցուդարձի, քոլեջիկներին այցելելու մասին։

Թողարկումը` Զառա Սեդրակյանի բլոգում։

«Ձոն մայրիկին» ծառատունկ-նվեր

img_20240416_1359096265222731650661379

«Ձոն» նախագծի շրջանակներում ծառատունկ նվեր մայրիկներին։ Քոլեջի բակում հայրիկների օգնությամբ տնկվեց 20 պտղատու ծառ՝ է՛լ բալենի, է՛լ խնձորենի, է՛լ ծիրանենի ու թթենի, որոնք ամենօրյա խնամքի և ուշադրության տակ են։ Յուրաքանչյուր ծառ՝ իր անձնագրով, նվիրվեց մայրիկներին։ Ամենալավ սեբաստացի հայրիկներին ասում ենք՝ ջա՜ն։
Շարունակությունը` Անուշ Բոյնարգյանի բլոգում։

 

Թարս օր նախակրթարանում

post_661960168e8c572ab58eac4e_img

Քնի ժամին  մեկ  էլ որտեղից որտեղ մի քամի եկավ ու խառնեց անկողինները։  Ուզեցինք ուղղել, բայց չստացվեց։ Պարզվեց, որ գիշերազգեստներն էլ չէին ենթարկվում սաներին. սկսեցին թարս ու շիտակ հագնվել ։

Շարունակությունը` Սոնա Կարապետյանի բլոգում

Պրպտիկ TV-ի 7-րդ թողարկումը

Zaruhisedrakyan_post_Պրպտիկ TV -ի երկրորդ թողարկումը_img_main

Պրպտիկ TV-ի հերթական` 7-րդ թողարկման ընթացքում սովորողները պատմում են նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած նախագծերի, ճամփորդության, շաբաթվա անցուդարձի մասին։

Շարունակությունը` Զառա Սեդրակյանի բլոգում

Ինքնագլորների շքերթ

FB_IMG_1696519304446

Երբ խոսում ենք օրվա անելիքների մասին, սաներն էլ  իրեց քննարկումներ են անում։ Այսօր ինքնագլոր ենք քշելու, և արդեն յուրաքանչյուրը իր նախընտրած գույնն է ասում՝ որքան հեռու պետք է գնա, քանի պտույտ պետք է անի, ումից առաջ պետք է ընկնի, մի խոսքով….

Շարունակությունը՝ Աղավնի Վանյանի բլոգում

Ճամփորդում ենք բացահայտելով

received_411142154966640

Եթե ճամփորդություն, ապա բարձունքի հաղթահարումով, խոնարհված եկեղեցիներում աղոթք՝ շարականներով, երգ ու պարով, մեր մի բուռ հայրենիքը սիրելով ու գուրգուրելով, իր մի կտոր հացը ընկերոջ հետ կիսելով… մնացածն ավելացրեք ինքներդ. սեբաստացի ճամփորդներն այդպիսին են։ «Նռանե», դաստիարակներ, Գրիգորյան Լաերտ և Տիգրան Զոհրաբյան՝ մի մեծ համախմբված ընտանիք, որոնք սիրում են ճամփորդել և միասին բացահայտել մեր հայրենիքը, երկիրը, որտեղ ծնվում, ապրում, ստեղծագործում, արարում ենք բոլորս։

Բառթխիկ

post_66263631b79e98828f59256f_img

Էլ ի՞նչը կարող է ավելի համեղ լինել, քան 5 տարեկանների ձեռքերով պատրաստած բառը։ Այնքա՜ն հավեսով ընթերցեցին, ապա համտեսեցին իրենց պատրաստած բառթխիկները։ Տեսնել էր պետք։

Շարունակությունը` Մայրանուշ Համբարձումյանի բլոգում։

Ջրափոսից ստվերախաղ

post_661bb7048e8c572ab59b57f6_img

Անձրևը նոր էր դադարել: Սաները անհանգստացած հարցնում էին. -Ընկե՛ր Աննա, ե՞րբ ենք բակ գնալու: -Երբ անձրևը կտրվի, կգնանք,- ասաց Ավետը: Սաներն արագ վազեցին պատուհանների մոտ, ուշադիր դուրս նայեցին և ուրախացած ասացին, որ անձրևը կտրվել է, սկսեցին կոշիկները հագնել:

Շարունակությունը՝ Աննա Հայրոյանի բլոգում։