About Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Խնձորիկ գլորիկի հեքիաթը. մայրիկի օրագիր

«Լուսեն մի օր քուջուջ անելիս մի խնձոր է գտնում։ Ձեռքն է առնում ու խաղ անում»,-գրում է Արևելյան դպրոցի դասվար Մարինե Մարտիրոսյանը իր մայրիկի օրագրում: Ավելին՝ բլոգում:

«Կարդում ու նվիրում եմ Աղայան» ընթերցանության ֆլեշմոբ

20240404_120221Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: «Կարդում ենք Աղայան» նախագծի շրջանակում կրտսեր դպրոցականները ներկայացնում են աղայանական ստեղծագործությունների ընթերցումներ, նկարազարդումներ, հորինուկներ:

Զատկական բացիկներ

thumbnail_Wishhh«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի «Զատիկ» նախագծի շրջանակում 1-3-րդ դասարանցիները պատրաստել են զատկական բացիկներ: Հիմնականում կիրառել են Paint նկարչական խմբագիրը, կարդացել են զատկական առածներ, դրանք մուտքագրել են:

Դիանա Գևորգյան և ընկերներ Շարունակել կարդալ

Վեց տարեկանների «Մուտք» ճամբարի առաջին փուլ

14Մարտի 25-29-ը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզներում կազմակերպվեց 2018 թվականին ծնված 6 տարեկան առաջին դասարանցիների «Մուտք» ճամբարը: Եռօրյա ճամբարին մասնակցում են հեղինակային կրթական ծրագիրն ընդունել ցանկացող ընտանիքները: Այն նպատակ ունի ծանոթացնելու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերին, փաստաթղթերին, ուսումնական միջավայրին, ուսուցման առանձնահատկություններին:

Մուտքի ճամբարականներն այս օրերին՝

  • ծանոթացել են խաղի միջոցով,
  • խաղ-ուսուցմամբ բերանացի ընթերցել են բանաստեղծություններ,
  • մասնակցել են ընդհանուր պարապմունքին,
  • միասին երգել են,
  • նկարել են,
  • աշխատել են կավով, ծեփել են,
  • պատրաստել են այլընտրանքային զատկական ձվիկներ,
  • մարզվել են,
  • ձիավարել են
  • տնկել են ծաղիկներ:

«Մուտք» ճամբարի ծնողները մասնակցել են սեմինար-պարապմունքի, րի ընթացքում ներկայացվել են ընդունելության կարգերը, ուսպլանը, պայմանագիրը:

«Մուտք» ճամբարի երկրորդ փուլը հունիսին է:

Գործունեության մասին ամփոփումներին կարող եք ծանոթանալ դասվարների բլոգներում:

Անսովոր տիկնիկների մասին

20240228_153339Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները պատրաստել են ոչ սովորական տիկնիկներ ու այդ տիկնիկների մասին հորինել անսովոր պատմություններ: Նյութը՝ Անահիտ Ավագյանի բլոգում:

«Կարդում, խաղում ու նվիրում եմ» թումանյանական ֆլեշմոբ

Dianagevorgyan_post_Գրքի տոնը մեր դասարանում_img_main

Փետրվարի 19-ը նշանավոր է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրով: Այդ օրը գիրք նվիրելւ տոնն է: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորողները «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում մասնակցում են «Կարդում ու նվիրում եմ» թումանյանական ընթերցումների ֆլեշմոբին:

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր

7ed4de42-49c9-40ac-b829-8e332ff9df161-3-րդ դասարաններում սովորողներն ըստ ուսումնական պլանի մասնակցում են ընտրությամբ գործունեության տարբեր պարապմունքների: Բանավոր մաթեմատիկայի խումբն ընկեր Գոհարի հետ լուծել է մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներից մեկն ու ներկայացնում է լուծման ընթացքը: Նյութը՝ բլոգում: