Ծաղկատունկ

Արտուտիկները հայրիկ-մայրիկների օգնությամբ իրականացրեցին կանաչ ապրիլ նախագիծ՝ դպրոցի տարբեր հատվածներում տնկեցին մագլցող վարդեր, հաղարջ, կոկռոշ և այլ թփուտներ:

Ծնողները մեծ սիրով և համախմբվածությամբ միացան 5-6 տարեկան պարտիզպաններին:

Շարունակել կարդալ

Արևմուտքի նախակրթարանում

Առաջարկում ենք ծանոթանալ Արևմուտքի 2-4 տարեկանների առօրյային, դաստիարակ՝ Արևիկ Ուզունյան

Գարնանային մաքուր օդ, պայծառ արև, խնամված այգի։ Գարնան ջերմ արևի ներքո զբոսնեցինք գարնան գրկում։ Այնուհետև այցելեցինք ագարակ կերակրեցինք և խնամեցինք կենդանիներին։

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «չ» տառով

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Սովորողները Ջ. Ռոդարիի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ տառով» հեքիաթը ունկնդրելուց, ընթերցելուց հետո, հորինել են նոր բառեր, որոնք սկսվում են «չ» տառով եւ փորձել են բացատրել այդ բառերի նշանակությունը։ Արդյունքում ստացվեց ահա այսպիսի ռադիոնյութ: Դասվար՝ Թամարա Մարիմյան

Համբարձման ծեսի առավոտյան ընդհանուր պարապմունք Քոլեջի նախակրթարանի խմբերում

Քոլեջում առավոտյան ընդհանուր պարապմունք է, սովորում ենք Համբարձման ծիսական «Վիճակի երգ»-ը: Ծեսի մասնակիցները ծաղկեփնջերով, պսակը գլխին պտտվում էին տնից տուն, նվիրում ծաղկեփունջ, յոթ աղբյուրի ջուր և գովում տան առաջնեկին: Փորձեցինք գովել մեր սաներին:Տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի:

«Սխալ ատամի արձագանքը»․ շիլաշփոթ

Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողները  շարունակում են ստեղծել հեքիաթների իսկական շիլաշփոթ, իրարանցում։Այս անգամ Ջ․ Ռոդարիի «Սխալ արձագանք» հեքիաթը և Ղ․ Աղայանի «Ատամը փոխած» բանաստեղծությունն են դարձրել շիլաշփոթ, շրջել են հեքիաթները, խառնել Ռոդարիի այլ հեքիաթների հետ։

Դասվար՝ Մարգարիտ Հովնանյան

Շարունակությունը՝ այստեղ:

Երկրի օրը մեղուների հետ

«Ուսումնական մեղվանոց» շուրջտարյա նախագիծը շարունակվում է: Այս անգամ Արևելյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողները կրթահամալիրի ագարակում էին: Ընկեր Արմինեն մեղվապահի հագուստներով ու ծխարարով իրենց էր սպասում: Ուսումնասիրեցին մեղուներին, տեսան մայր մեղվին, շատ զարմացան ու ուրախացան, երբ տեսան, թե ինչպես է նոր մեղու ծնվում: Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմել են բլոգներում:

Դասվար՝ Անահիտ Հարությունյան

Չարաճճի ամպն ու արևը

Արևելյան դպրոցի Արմինե Մնացականյանի առաջին դասարանցիները ստեղծագործում, մուտքագրում ու ձևավորում են իրենց ստեղծագործությունները։

Գոհար Խալաթյան
Շարունակել կարդալ