Ճամփորդում ենք բացահայտելով

received_411142154966640

Եթե ճամփորդություն, ապա բարձունքի հաղթահարումով, խոնարհված եկեղեցիներում աղոթք՝ շարականներով, երգ ու պարով, մեր մի բուռ հայրենիքը սիրելով ու գուրգուրելով, իր մի կտոր հացը ընկերոջ հետ կիսելով… մնացածն ավելացրեք ինքներդ. սեբաստացի ճամփորդներն այդպիսին են։ «Նռանե», դաստիարակներ, Գրիգորյան Լաերտ և Տիգրան Զոհրաբյան՝ մի մեծ համախմբված ընտանիք, որոնք սիրում են ճամփորդել և միասին բացահայտել մեր հայրենիքը, երկիրը, որտեղ ծնվում, ապրում, ստեղծագործում, արարում ենք բոլորս։