2-5տարեկանների մոլորակ

FB_IMG_1711919597203

Այս սա՛ է միջավայրը, այ սա՛ է իրար օգնելու ու իրարից սովորելու հմտությունների ձևավորումը, ապա այն զարգացնելու, իրական կյանքով ապրելու ու միշտ շնորհակալ ու գոհ մնալու նուրբ ու սիրուն արվեստը, որը կոչվում է կյանք, կյանք, որն իրական է, առանց թելադրանքի, առանց հրամայելու։ Այս ընթացքում միջավայրը լինում է խաղաղ, սիրուն ու ջերմ։ Այս հարթակում սանը զարգանում է «հավասարը հավասարին» կարգախոսով առողջ ու ջերմ միջավայրում։ Ասել է թե՝ ամեն բան արվում է սիրով ու առանց տրտնջալու։ Սանը չի ձանձրանում, իրեն զգում է մեծ, կարևորում է ինքն իրեն և ամեն անգամ փորձում է էլ ավելի զարգացնել և ընդլայնել հմտությունների շրջանակը։
Տարածքը թափանցիկ է, տեսանելի, ու փակ դռներ չկան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, քանի որ չկա թաքցնելու ոչինչ. ամեն բան հասանելի է սանին դաստիարակ-ընկեր-մանկավարժի հետևողական, սուր, որսացող հայացքի ուղեկցությամբ։
Ֆիլմը և լուսանկարը` Արմինե Թոփչյանի

Մայրիկատոնին նվերներ

img_7504
Մի հատ էս արհեստավարժ կավագործներին նայեք՝ ցուցահանդեսի արժանի ի՜նչ գործեր են։ Բա ինչ հավեսով ու սիրով են աշխատում։ Էլ ընկեր Ալիսի մասին չխոսեմ՝ իսկական ընկեր է։

Աշխատանքը էլ ավելի գեղեցիկ է ստացվում, քանի որ դրանք «Ձոն» նախագծի շրջանակներում նվիրելու են մայրիկներին։
Երջանիկ մայրիկներ, ստողծագործ  5 -6տարեկաններ և Քրիստինե Գրիգորյան։

Վեց տարեկանների «Մուտք» ճամբարի առաջին փուլ

14Մարտի 25-29-ը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզներում կազմակերպվեց 2018 թվականին ծնված 6 տարեկան առաջին դասարանցիների «Մուտք» ճամբարը: Եռօրյա ճամբարին մասնակցում են հեղինակային կրթական ծրագիրն ընդունել ցանկացող ընտանիքները: Այն նպատակ ունի ծանոթացնելու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերին, փաստաթղթերին, ուսումնական միջավայրին, ուսուցման առանձնահատկություններին:

Մուտքի ճամբարականներն այս օրերին՝

  • ծանոթացել են խաղի միջոցով,
  • խաղ-ուսուցմամբ բերանացի ընթերցել են բանաստեղծություններ,
  • մասնակցել են ընդհանուր պարապմունքին,
  • միասին երգել են,
  • նկարել են,
  • աշխատել են կավով, ծեփել են,
  • պատրաստել են այլընտրանքային զատկական ձվիկներ,
  • մարզվել են,
  • ձիավարել են
  • տնկել են ծաղիկներ:

«Մուտք» ճամբարի ծնողները մասնակցել են սեմինար-պարապմունքի, րի ընթացքում ներկայացվել են ընդունելության կարգերը, ուսպլանը, պայմանագիրը:

«Մուտք» ճամբարի երկրորդ փուլը հունիսին է:

Գործունեության մասին ամփոփումներին կարող եք ծանոթանալ դասվարների բլոգներում:

«Նռանե» պարային ակումբի

cropped-nrane-1 (1)
Էս մեր ջերմ ու խենթ մոլորակն է… մեր պարուսույցն է, մեր վստահելի ընկերը, մեր սենսեյը, մեր բոլորի շատ սիրելի ու միավորող ընկեր Լաերտը, ով ունի հսկայական համբերություն և բարի սիրտ։
Իսկական ընկեր, եղբայր և ուսուցիչ։
Լաերտ Գրիգորյան Լաե՛րտ ջան, դիմացի՛ր, իմացի՛ր, որ «Նռանե»-ի՝ քո, մեր, բոլորիս ստեղծած միասնական մոլորակի պարերին բոլորը վազելով են գալիս։
Ֆիլմը` Անահիտ Գրիգորյանի

Նկարում ենք թումանյանական հերոսներին

19636626-0df6-4090-90ac-1a0af25dbe0b
Նկարելը քոլեջի 5-6տարեկանների սիրելի զբաղմունքն է․ թուղթ, գույներ, վրձին և երաժշտություն, ահա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ստեղծագործելու, երևակայելու, հույզերն արտահայտելու համար։ Իսկական գունատոն էր, անհամբեր կսպասենք քոլեջի 5-6տարեկսննեերի նկարչական ցուցահանդեսին։
Շարունակությունը` Անահիտ Գրիգորյանի բլոգում։

Ածիկացան

20240314_125511
Ածիկացան` տեխնոլոգիական աշխատանքների ու բնագիտական բացահայտումների մասին են խոսում ու ներկայացնում քոլեջի բնագետիկ 5տարեկանները և Էլյա Գրիգորյանը։ Ինչ ասես ցանեցին ու դիտարկեցին։ Ինչ եմ երկար բարակ ներկայացնում, դիտեք ֆիլմը և կհասկանաք։ Այսպիսին են 2023-2024 ուստարվա 5-6 տարեկանները՝ անընդհատ բացահայտող ու պրպտող։

Պրպտիկ TV

Zaruhisedrakyan_post_Պրպտիկ TV -ի երկրորդ թողարկումը_img_main
Պրպտիկ TV-ի երրորդ թողարկումն է, որի ընթացքում 5-6 տարեկանները պատմում են իրենց առօրյայի, նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած նախգծերի, լողի և մարզական կարողությունների, տեխնոլոգիական հմտություների, «Ես, մենք կարողանում ենք» շարքի մասին։ Դիտեք ֆիլմը և վայելեք իսկական իմացումի հրճվանք։
Շարունակությունը՝ պրպտիկ Զառա Սեդրակյանի բլոգում։

Սեմինար-հանդիպում

Zaruhisedrakyan_post_Դաստիարակների սեմինար-հանդիպում_img_main
Սեմինար-հանդիպում հոգեբաններ Արևիկ Բաբայանի և Սուսաննա Չալիկյանի հետ։ Թեմաները` մանկական ագրեսիա, խրախուսանք, պատիժ

Սեմինարի ընթացքում դաստիարակները ծանոթացան խրախուսանքի/պատժի առավել ընդունելի ձևերին, մոտեցումներին, խաղացին ագրեսիան հաղթահարող խաղեր։

Լուսաբանում է Զառա Սեդրակյանը։

Ածիկացան

img_7013
Հյուսիսի նախակրթարանում սկսվել է զաատկական իրարանցում։
Ածիկացան է խմբերում. ուշադիր լսեք, թե ինչ են պատմում բզեզիկները։ Շարունակությունը` Սոնա Կարապետյանի և Լիլիթ Ղազարյանի բլոգներում։

Նվեր մայրիկատոնին

received_369388759316611
Տեսեք, տեսեք՝ ինչ են նվիրելու քոլեջի բզեզիկները իրենց մայրիկներին… մի բուռ սեր են նվիրելու։ Կավի վրա իրենց թաթիկների ուրվագիծը դրոշմեցին, որից հետո կավերն ուղարկեցին թրծելու։ Թե ինչ ստացվեց, հետևե՛ք Անուշ Բոյնարգյանի բլոգին։