2-5տարեկանների մոլորակ

FB_IMG_1711919597203

Այս սա՛ է միջավայրը, այ սա՛ է իրար օգնելու ու իրարից սովորելու հմտությունների ձևավորումը, ապա այն զարգացնելու, իրական կյանքով ապրելու ու միշտ շնորհակալ ու գոհ մնալու նուրբ ու սիրուն արվեստը, որը կոչվում է կյանք, կյանք, որն իրական է, առանց թելադրանքի, առանց հրամայելու։ Այս ընթացքում միջավայրը լինում է խաղաղ, սիրուն ու ջերմ։ Այս հարթակում սանը զարգանում է «հավասարը հավասարին» կարգախոսով առողջ ու ջերմ միջավայրում։ Ասել է թե՝ ամեն բան արվում է սիրով ու առանց տրտնջալու։ Սանը չի ձանձրանում, իրեն զգում է մեծ, կարևորում է ինքն իրեն և ամեն անգամ փորձում է էլ ավելի զարգացնել և ընդլայնել հմտությունների շրջանակը։
Տարածքը թափանցիկ է, տեսանելի, ու փակ դռներ չկան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, քանի որ չկա թաքցնելու ոչինչ. ամեն բան հասանելի է սանին դաստիարակ-ընկեր-մանկավարժի հետևողական, սուր, որսացող հայացքի ուղեկցությամբ։
Ֆիլմը և լուսանկարը` Արմինե Թոփչյանի

Թողնել մեկնաբանություն