Վեց տարեկանների «Մուտք» ճամբարի առաջին փուլ

14Մարտի 25-29-ը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզներում կազմակերպվեց 2018 թվականին ծնված 6 տարեկան առաջին դասարանցիների «Մուտք» ճամբարը: Եռօրյա ճամբարին մասնակցում են հեղինակային կրթական ծրագիրն ընդունել ցանկացող ընտանիքները: Այն նպատակ ունի ծանոթացնելու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման կարգերին, փաստաթղթերին, ուսումնական միջավայրին, ուսուցման առանձնահատկություններին:

Մուտքի ճամբարականներն այս օրերին՝

  • ծանոթացել են խաղի միջոցով,
  • խաղ-ուսուցմամբ բերանացի ընթերցել են բանաստեղծություններ,
  • մասնակցել են ընդհանուր պարապմունքին,
  • միասին երգել են,
  • նկարել են,
  • աշխատել են կավով, ծեփել են,
  • պատրաստել են այլընտրանքային զատկական ձվիկներ,
  • մարզվել են,
  • ձիավարել են
  • տնկել են ծաղիկներ:

«Մուտք» ճամբարի ծնողները մասնակցել են սեմինար-պարապմունքի, րի ընթացքում ներկայացվել են ընդունելության կարգերը, ուսպլանը, պայմանագիրը:

«Մուտք» ճամբարի երկրորդ փուլը հունիսին է:

Գործունեության մասին ամփոփումներին կարող եք ծանոթանալ դասվարների բլոգներում:

«Նռանե» պարային ակումբի

cropped-nrane-1 (1)
Էս մեր ջերմ ու խենթ մոլորակն է… մեր պարուսույցն է, մեր վստահելի ընկերը, մեր սենսեյը, մեր բոլորի շատ սիրելի ու միավորող ընկեր Լաերտը, ով ունի հսկայական համբերություն և բարի սիրտ։
Իսկական ընկեր, եղբայր և ուսուցիչ։
Լաերտ Գրիգորյան Լաե՛րտ ջան, դիմացի՛ր, իմացի՛ր, որ «Նռանե»-ի՝ քո, մեր, բոլորիս ստեղծած միասնական մոլորակի պարերին բոլորը վազելով են գալիս։
Ֆիլմը` Անահիտ Գրիգորյանի