Ձնե քանդակի ստեղծում

Ամռանը կրթահամալիրում մեկնարկած Քանդակագործության և ճարտարապետության փառատոնը շարունակվում է…

Ձնե քանդակի ստեղծում Քանդակի դպրոցի բակում: Սովորողները քանդակում են ուղտ:

Աղբյուրը՝ Ալիսա Գևորգյանի բլոգ

«Իմ թաղարը, իմ բույսը» նախագիծ

Երկրագործության, տեխնոլոգիական ստուգատեսին Հյուսիսային դպրոց-պարտեզի առաջին դասարանցիներն իրականացրեցին  «Իմ թաղարը, իմ բույսը» նախագիծը:

Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողները իրականացրեցին «Իմ թաղարը, իմ բույսը» նախագծը: Նախագիծը սկսել ենք իրականացնել դեռևս նոյեմբեր ամսից, որի շրջանակում այցելեցինք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա՝ բույսերի կտրոններ բերելու և ավելի շատ բան իմանալու բույսերի խնամքի մասին: Վարպետության դասը վարեց տիկին Շողիկը, ով մեզ պատմեց բույսերի խնամքի, հատկապես բույսերի բազմացման եղանակների և կտրոնների արմատակալման և հողի մեջ տեղափոխելու մասին։
Դասարանում ամեն օր հետևում էինք բույսերի կտրոններին, կատարում դիտարկումներ

Նախագծի ամբողջական ամփոփումը «Ծիածան» դասարանական բլոգում:

Ազգային խաղ. Գդալախաղ

Գդալներով խաղի համար երեխաներն ունենում են գդալներ, կանգնում են շրջանաձև, որ կարողանան իրար տեսնել և լսել:

Երեխաները չարխափաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում և աղմկում են:

Ներկաներից մեկը հարցնում է.

Շարունակել կարդալ

Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ

Ծեսերի լաբորատորիան ներկայացնում է կրթահամալիրի մասնագետների կողմից կատարված մշակումները.

Մարինե Մկրտչյան

Քնարիկ Ներսիսյան

Շարունակել կարդալ

Հինգ տարեկանների «Դեկտեմբերիկ» լողի ստուգատես

Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկաններն են. սեպտեմբերից սովորում են լողալ: Այնքան լավ են լողում, որ ստուգատես են կազմակերպում ու ներկայացնում իրենց հմտությունները:

Դասվար՝ Մարգարիտ Թամազյանը գրում է
Շարունակել կարդալ

Հինգ տարեկանների առօրյայից, պատնում է Մարի Օհանյանը

Մարի Օհանյանը սովորում է Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբում։ Այս անգամ Մարին պատմում է 5 տարեկանների առօրյայից։

Դասվար՝ Լիլիա Զախարյան

Էս էն է… հեղինակ՝ Գևորգ Ավետիսյան

Գևորգը պատճենել է Թումանյանի համանուն ստեղծագործությունը՝ Էս էն դպրոցն է, որ… Լսե՛ք «Ծիածան» ռադիոյի եթերում:

Հյուսիսային դպրոց-պարտեզ, առաջին դասարան, դասվար՝ Լուսինե Բարխուդարյան

Շարունակությունը՝ դասարանական բլոգում:

Թթուդրեքը 5 տարեկանների խմբում

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները թթու են դնում ու մտածում, թե ինչի՞ է բազուկը կարմիր, վարունգը կանաչ, և ինչպես է կաղամբը դարձել ծաղկակաղամբ:

Աղբյուրը՝ Մելինե Սիմոնյանի բլոգ

Ծառատունկ

«Կրթահամալիրի տոն․ սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում 2.1 դասարանի խատուտիկները ծառ տնկեցին ընկեր Շուշանի հետ։ Սովորեցինք`

֊ տնկում են գարնանն ու աշնանը,

֊ փոսերն իրարից հեռու պետք է լինեն 3մ

֊ փոսերի խորությունը 30֊50սմ է…

Մանրամասն` տեսանյութում։