Երեխայի հուզական ինտելեկտը

Այսօր,  բոլորս գիտենք, թե ծնողի կողմից որքան մեծ ուշադրություն է դարձվում  երեխայի ինտելեկտուալ զարգացմանը։  Ծնողները հաճախ վաղ տարիքից  փորձում են երեխայի մոտ այս կամ այն մտավոր կարողությունը զարգացնել, երեխային տանում են տարբեր պարապմունքների, խմբակների, իսկ  այդ նպատակով ներկայումս կան բազմաթիվ ծրագրեր, որոնք առաջարկում են շատ վաղ տարիքից լեզուների ուսուցանում, մտավոր մարզանքներ և այլն։

Ծնողները, հաճախ տարվելով երեխայի կոգնիտիվ ինտելեկտի զարգացմամբ, անտեսում են  շատ կարևոր մի ոլորտ՝ երեխայի հուզական ինտելեկտի զարգացումը։ Իսկ վերջինս երեխայի անձի ներդաշնակ զարգացման կարևորագույն պայման է հանդիսանում։

Շարունակել կարդալ

Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ

Ծեսերի լաբորատորիան ներկայացնում է կրթահամալիրի մասնագետների կողմից կատարված մշակումները.

Մարինե Մկրտչյան

Քնարիկ Ներսիսյան

Շարունակել կարդալ

Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)

Աստված Սեր է, և հասնելով սիրուն՝ հասնում ես Աստծուն, և Աստված նրա մեջ է։Սբ Հովհաննես առաքյալ

Սիրում եմ կյանքի անիրավներին Սիրով բուժել։
Կենդանի Էթիկա

Պատվիրան սիրի՛ր մերձավորիդ այն ներդաշնակություն է, տարածություն, ազատություն։ Շուրջդ նայիր, ժպտա։
Յանուշ Կորչակ

Եթե ուսուցիչը գործի հանդեպ միայն Սեր ունի, նա լավ ուսուցիչ է։ Եթե ուսուցիչը միայն Սեր ունի աշակերտի հանդեպ, ինչպես հայրը, մայրը, նա ավելին կլինի այն ուսուցչից, որ կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոʹչ գործի, ոʹչ էլ աշակերտի հանդեպ։ Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ Սերը գործի և աշակերտի հանդեպ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Նիկոլայևիչ Տոլստոյ։

Շարունակել կարդալ

30 վարժություն խոսքի զարգացման համար

Թամարա Մարիմյանը Հարավային դպրոց-պարտեզի դասվարներից է, մասնագիտությամբ նաև լոգոպեդ է: «Պարտեզ» ամսագրում պարբերաբար հրապարակելու ենք նաև դասվար-լոգոպեդի աշխատանքները:

Խոսքը զարգացնելու ուղղությամբ երեխայի հետ կարելի է սկսել աշխատել դեռևս 2 ամսականից: Օրինակ, շոյելը, ծափ տալը, մատների մերսումը ակտիվացնում են ափի  նյարդային վերջավորությունները, ինչը  դրդում է  խոսքի կենտրոնի ակտիվացմանը:

Ստորև՝ այն գործունեությունների ցանկը, որով կարող եք զբաղվել երեխայի հետ.

Շարունակել կարդալ