Մայրիկի օրագիր: Ածիկացան

Հյուսիսային դպրոց-պարտեզի դաստիարակ Սաթեն Գևորգյանը շարունակում է վայելել իր ֆիզարձակուրդը, բայց միաժամանակ մասնակցում է կրթահամալիրյան նախագծերին: Այս անգամ Զատկածեսին ընդառաջ, սեբաստացիներ Դավիթը և Մարինան ածիկացան իրականացրեցին:

Մայրիկի օրագիր․ Դիանա Գևորգյան․ Հեքիաթների հորինում Վահագնի համար

Վահագնը՝ եղբայրների հետ

Երբ ծնվեծ Վահագնը իր մեծ եղբայր Ռոբն իր համար նոր սովորույթ ձեռք բերեց, ամեն օր իր փոքր եղբոր համար հեքիաթներ էր հորինում․․․

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երեխայի աշխարհայացքի ձևավորման ու դաստիարակության հարցում իրենց կարևոր տեղն ունեն հեքիաթները, որոնց ընթերցումը բոլոր մանուկների ամենասիրելի զբաղմունքն է: Հեքիաթը երեխաների կյանքում գոյություն ունի նրա համար, որ փոքրիկ ընթեցողին (և ոչ միայն նրան) ցույց տա, որ բարին պետք է հաղթի` ի տարբերություն մեր իրականության, որտեղ բարին միշտ չէ, որ հաղթում է չարին:

Շարունակել կարդալ

Դիանա Գևորգյան մայրիկ. Լոգանքը՝ Վահագնի կյանքում

Վահագն

Քանի որ նորածինների մաշկը շատ հարթ է ու նուրբ, հետևաբար կյանքի առաջին տարում մաշկը պարբերաբար փոխվում է, ուստի պետք է իմանանք՝ ինչպես հոգալ նրա մասին: Թե երբ է պետք առաջին անգամ լողացնել նորածնին, շատ վիճելի հարց է: Որոշ մանկաբույժներ գտնում են, որ մինչև պորտի ընկնելը երեխային պետք է սրբել սպունգով, այլ ոչ թե լողացնել: Որոշները վիճարկում են այս մոտեցումը՝ համարելով, որ երեխային լողացնելը չի ավելացնում պորտի բորբոքման հավանականությունը:

Շարունակությունը՝ բլոգում:

Նորածինն ու կյանքի նոր փուլը

Տաթև Ավետիսյանը Արևմտյան դպրոց-պարտեզի դասվարներից է: Նա մասնագիտությամբ նաև հոգեբան է:

Փետրվարին ծնվեց Տաթևի որդին և սիրունիկ Մարիամի եղբայրը՝ Էդուարդը: Մայրիկի օրագրի համար Տաթևը պատմում է երեխայի հետ ապրելու մասին՝ սկսած նորածնային շրջանից:

Շարունակել կարդալ

Մայրիկի օրագիր. Սյունե և Սեդա մայրիկ

Կրթահամալիր դասավանդողներից շատերը նաև մայրիկներ են, ովքեր սկսում-ընդմիջոմ ու շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը տանը՝ սեփական երեխաների հետ: «Պարտեզ» ամսագրի «Մայրիկի օրագիր» էջի առաջին հերոսը Սյունե Պետրոսյանն է՝ դասվար Սեդա Վիրաբյանի և մաթեմատիկայի դասավանդող Սմբատ Պետրոսյանի չամիչիկ դստրիկը:

Սեդա մայրիկը պատմում է կես տարեկան Սյունեի զարգացման, ձեռքբերումների մասին՝ մեկնարկ տալով ամենապստիկ սեբաստացիների «Ես կարողանում եմ»`նախագծին:

Շարունակել կարդալ