Դանիել Պենակ. Վիճակագրությունն ամեն ինչ բացատրում է, անհատական մոտեցումը՝ բարդացնում

«Դպրոցական տխրություն» 

Վիճակագրությունն ամեն ինչ բացատրում է, անհատական մոտեցումը՝ ամեն ինչ բարդացնում:

Սկսենք վերջաբանից. մայրս՝ գրեթե հարյուր տարեկան, ֆիլմ է դիտում մի հեղինակի մասին, որին շատ լավ ճանաչում է: Հեղինակին ցույց են տալիս իր տանը՝ Փարիզում, իր իսկ գրքերի մոտ՝ գրադարանում, որը նաև նրա աշխատասենյակն է: Սենյակի պատուհանից երևում է դպրոցի բակը: Դասամիջոցի աղմուկ: Հեռուստադիտողը տեղեկանում է, որ հեղինակը մոտ կես դար ուսուցիչ է աշխատել, և որ նա ընտրել է դպրոցի բակին նայող այս բնակարանն այնպես, ինչպես երկաթուղայինը թոշակի անցնելուց հետո կտեղավորվեր վագոնների տեսակավորման կայանի մոտ: Հետո հեղինակին ցույց են տալիս Իսպանիայում, Իտալիայում իր թարգմանիչների հետ խոսելիս, վենետիկցի իր ընկերների հետ կատակելիս, Վերկորի լանջին՝ բարձունքների մշուշում միայնակ քայլելիս ու մտորելիս՝ մասնագիտության, լեզվի, ոճի, վեպի կառուցվածքի և հերոսների մասին:

Շարունակել կարդալ

Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի Ստեղծագործական երևակայության քերականություն ձեռնարկի

Մշակումը՝ Մարիետ Սիմոնյանի

Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ առանց որևէ մեկից կախում ունենալու. հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում` ոչ մի կերպ չհամակերպվելով, թույլ չտալով իրեն խճճել: Ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպն է: Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում: Նույնիսկ երեխայի միջավայրի հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պետք է լինի, այլ կերպ ասած` դրանից օգտվողը պետք է հնարավորություն ունենա այն կրավորականորեն, եղածի պես չընկալելու, այլ ակտիվորեն, ստեղծագործաբար կերպարանափոխելու: Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է: Դյուին գրում է. ՙԵրևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այնպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ: Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն, ինչ մթագնված է՚:

Շարունակել կարդալ

Ջոն Հոլթ՝ Սովորեցրեք ձեր սեփականը. Լուրջ խաղ

Այս գլխում ծնողները մի քանի ակնարկ են անում այն ձևերի՝ խաղ, երևակայություն, պատրանք, պոեզիա, երգ, թատրոն և արվեստ, որոնք երեխաներն օգտագործում են  իբրև աշխարհը հետազոտելու և հասկանալու միջոց: Սա նրանց կյանքի և զարգացման մի շատ կարևոր մաս է: Մարդիկ որոշ համոզիչ ուսումնասիրություններ են կատարել՝ ցույց տալու, որ այն երեխաները, որոնք լավ են երևակայում, ավելի ունակ են թե՛ աշխարհի մասին սովորելու, թե՛ նրա անակնկալների ու հիասթափությունների հետ հարմարվելու:

Դժվար չէ տեսնել, թե ինչու պետք է այդպես լինի:

Շարունակությունը՝ «Դպիր» մանկավարժական հանդեսում

30 վարժություն խոսքի զարգացման համար

Թամարա Մարիմյանը Հարավային դպրոց-պարտեզի դասվարներից է, մասնագիտությամբ նաև լոգոպեդ է: «Պարտեզ» ամսագրում պարբերաբար հրապարակելու ենք նաև դասվար-լոգոպեդի աշխատանքները:

Խոսքը զարգացնելու ուղղությամբ երեխայի հետ կարելի է սկսել աշխատել դեռևս 2 ամսականից: Օրինակ, շոյելը, ծափ տալը, մատների մերսումը ակտիվացնում են ափի  նյարդային վերջավորությունները, ինչը  դրդում է  խոսքի կենտրոնի ակտիվացմանը:

Ստորև՝ այն գործունեությունների ցանկը, որով կարող եք զբաղվել երեխայի հետ.

Շարունակել կարդալ