Զատկածեսը Հյուսիսում

Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներն ապրիլի 5-ին արևելյան լանջերին զատկական երգերով, պարերով, ասիկներով և ձվախաղերով տոնեցին Սբ. Զատիկը: Դասվար՝ Սեդա Վիրաբյան

Ավագ շաբաթը Քոլեջի 5-6 տարեկանների հետ

Մարտի 29-ից սկսվել է Ավագ շաբաթը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Հնում մարդիկ երկուշաբթի օրը ցորեն են աղացել, ալյուր ստացել՝ տունը լցնելով առատությամբ, բերք ու բարիքով: Տիկին Մարինեի օգնությամբ այսօր մեր 5-6 տարեկաններն էլ ցորեն աղացին:

Քոլեջի 5-6 տարեկաններ
Շարունակել կարդալ

Ծնունդդ շնորհավոր, Թումանյան պապիկ…

Թումանյանական ֆլեշմոբ

Թումանյան պապիկի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 3-րդ դասարանների սովորողների, դասավանդողների մասնկացությամբ Սասնալանջ-Սարալանջում տեղի ունեցավ թումանյանական ստեղծագործությունների ֆլեշմոբ:

Շարունակել կարդալ

Թթուդրիկի ծեսը կրթահամալիրից ընտանիք

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներն իրականացնում են «Թթուդրիկի ծեսը»։ Սովորողները բանջարեղենը լվացին, առանձնացրին, դրանցից պատրաստեցին ուրախ ռոդարիական կերպարներ։Սովորողները ներկայացրին իրենց սիրելի բանջարեղենը, մի լավ համտեսեցին և գործի անցան։Թթվի ծեսը ուղեկցվեց օրհնանքներով և մաղթանքներով։

Շարունակել կարդալ

Ամանորի, Սուրբ Ծննդյան բարեմաղթանքներ

Մարինե Մկրտչյանը կրթահամալիրում աշխատում է վաղուց։ Նա շատերի՝ թե՛ սովորողների, թե՛ դասավանդողների ուսուցիչն է։

Տիկին Մարինեն իր թոռնուհիների հետ ներկայացնում է ընտանեկան նախագիծ։

Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ

Ծեսերի լաբորատորիան ներկայացնում է կրթահամալիրի մասնագետների կողմից կատարված մշակումները.

Մարինե Մկրտչյան

Քնարիկ Ներսիսյան

Շարունակել կարդալ