Դոնալդ Բիսեթ «Դենդի անունով մորեխը»

Կար-չկար մի հպարտ մորեխ: Նրա անունը Դենդի էր: Երբ նա դեռ փոքրիկ էր և, մյուս փոքրիկ մորեխների հետ դեռ նոր-նոր էր սովորում ցատկել, միշտ բոլորից բարձր էր ցատկում: Բայց ուսուցիչը ասում էր նրան.
— Դենդի՛, դու պե՛տք է սովորես ոչ միայն մեծ ցատկեր կատարել, այլև՝ փոքրիկ ցատկեր:

— Ո՛չ,— պատասխանեց Դենդին,— ես մյուսների պես սովորական մորեխ չեմ: Ես միայն մեծ ցատկեր եմ սիրում:
Եվ այդպես էլ մորեխը չսովորեց փոքրիկ ցատկեր կատարել:
Մի անգամ նա դուրս եկավ տնից, որ ցատկոտի և հանդիպեց Օլիվիա անունով խխունջի.

Շարունակել կարդալ

Ստյուարտ Պ., Ռիդել Կ.՝ «Ձմռան մի կտոր».

Պատմությունն այն մասին է, թե ինչպես Ոզնին ձմեռելուց առաջ խնդրեց նապաստակին ձմռան մի կտոր պահել իր համար մինչև գարուն։ Նապաստակը ձյունը գլորեց և, մեծ ձնագնդի պատրաստելով, ծածկեց չոր տերևների մեջ և թաքցրեց իր փոսում։

Մոտենում էր ձմեռը։ Ոզնին պատրաստվում էր ձմեռելուն։
— Ես կկարոտեմ քեզ,- ասաց Նապաստակը,- իսկ դու՞։
-Ո՛չ,- ասաց Ոզնին։
-Իսկ ես կկարոտեմ,- կրկնեց Նապաստակը։
-Դու հենց նոր այդ ասացիր,- փնթփնթաց Ոզնին։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.
Շարունակել կարդալ

Վ. Սուտեև. Մկնիկը և մատիտը

Կար-չկար մի մատիտ, որն ապրում էր փոքրիկ Վովայի սեղանին:

Մի անգամ, երբ Վովան քնած էր, սեղանի վրա բարձրացավ մի մկնիկ: Նա տեսավ մատիտը, վերցրեց և տարավ իր բույնը:

-Բա՛ց թող ինձ, խնդրում եմ,- աղերսում էր մատիտը:- Ինչի՞ համար եմ ես քեզ պետք: Ես փայտից եմ, մեկ է՝ ինձ չի կարելի ուտել:

Շարունակել կարդալ

Ո՞վ է կարևոր

Ուսուցողական հեքաթներ

Հեքիաթների կախարդական աշխարհը լի է հրաշքներով և ազգային խրատական գաղափարներով։ Հեքիաթը իրեն է ձգում անգամ ամենափոքրիկ ունկնդրին, ինչու՞ ոչ նաև մեծահասակներին։ Մանկավարժ հոգեբանները խորհուրդ են տալիս հեքիաթ ընթերցել երեխայի հենց ծնված օրից։

Ինչու՞ է անհրաժեշտ ընթերցել հեքիաթներ

Հեքիաթի ընթերցումը ոչ միայն հաճելի է փոքրիկներին, այլև ուսուցողական զբաղմունք է։ Այն հարստացնում է երեխայի բառապաշարը, լցնում հուզական աշխարհը, խթանում հիշողությունն ու երևակայությունը։

3-7 տարեկան երեխային կարելի է առաջարկել հեքիաթին տալ նոր ավարտ կամ մտածել այլ սցենար այդ բնագրի ավարտով։

Շարունակել կարդալ

Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի Ստեղծագործական երևակայության քերականություն ձեռնարկի

Մշակումը՝ Մարիետ Սիմոնյանի

Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ առանց որևէ մեկից կախում ունենալու. հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում` ոչ մի կերպ չհամակերպվելով, թույլ չտալով իրեն խճճել: Ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպն է: Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում: Նույնիսկ երեխայի միջավայրի հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պետք է լինի, այլ կերպ ասած` դրանից օգտվողը պետք է հնարավորություն ունենա այն կրավորականորեն, եղածի պես չընկալելու, այլ ակտիվորեն, ստեղծագործաբար կերպարանափոխելու: Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է: Դյուին գրում է. ՙԵրևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այնպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ: Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն, ինչ մթագնված է՚:

Շարունակել կարդալ

Ջոն Հոլթ՝ Սովորեցրեք ձեր սեփականը. Լուրջ խաղ

Այս գլխում ծնողները մի քանի ակնարկ են անում այն ձևերի՝ խաղ, երևակայություն, պատրանք, պոեզիա, երգ, թատրոն և արվեստ, որոնք երեխաներն օգտագործում են  իբրև աշխարհը հետազոտելու և հասկանալու միջոց: Սա նրանց կյանքի և զարգացման մի շատ կարևոր մաս է: Մարդիկ որոշ համոզիչ ուսումնասիրություններ են կատարել՝ ցույց տալու, որ այն երեխաները, որոնք լավ են երևակայում, ավելի ունակ են թե՛ աշխարհի մասին սովորելու, թե՛ նրա անակնկալների ու հիասթափությունների հետ հարմարվելու:

Դժվար չէ տեսնել, թե ինչու պետք է այդպես լինի:

Շարունակությունը՝ «Դպիր» մանկավարժական հանդեսում

30 վարժություն խոսքի զարգացման համար

Թամարա Մարիմյանը Հարավային դպրոց-պարտեզի դասվարներից է, մասնագիտությամբ նաև լոգոպեդ է: «Պարտեզ» ամսագրում պարբերաբար հրապարակելու ենք նաև դասվար-լոգոպեդի աշխատանքները:

Խոսքը զարգացնելու ուղղությամբ երեխայի հետ կարելի է սկսել աշխատել դեռևս 2 ամսականից: Օրինակ, շոյելը, ծափ տալը, մատների մերսումը ակտիվացնում են ափի  նյարդային վերջավորությունները, ինչը  դրդում է  խոսքի կենտրոնի ակտիվացմանը:

Ստորև՝ այն գործունեությունների ցանկը, որով կարող եք զբաղվել երեխայի հետ.

Շարունակել կարդալ

Սեմ Մաքբրատնի` Գիտե՞ս, թե քեզ որքան եմ սիրում․․․

Անչափ բարի և հետաքրքիր հեքիաթ քնից առաջ

Նկարագրություն

Գիտե՞ք, թե որքան ուժեղ կարող է լինել սերը: Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է չափվել սերը: Հնարավո՞ր է բառերով նկարագրել բոլոր այն զգացողությունները, որոնք գերակշռում են , երբ մենք ամուր և գորովալից գրկում ենք մեր երեխաներին: Մենք ուրախ ենք ասել, թե որքան ենք սիրում նրանց , բայց սերը չափելը այնքան էլ հեշտ չէ: Այսպես են խոսում փոքրիկ Նապաստակն ու մեծը ՝ փորձելով չափել իրենց սերը:

Շարունակել կարդալ