Դոնալդ Բիսեթ «Դենդի անունով մորեխը»

Կար-չկար մի հպարտ մորեխ: Նրա անունը Դենդի էր: Երբ նա դեռ փոքրիկ էր և, մյուս փոքրիկ մորեխների հետ դեռ նոր-նոր էր սովորում ցատկել, միշտ բոլորից բարձր էր ցատկում: Բայց ուսուցիչը ասում էր նրան.
— Դենդի՛, դու պե՛տք է սովորես ոչ միայն մեծ ցատկեր կատարել, այլև՝ փոքրիկ ցատկեր:

— Ո՛չ,— պատասխանեց Դենդին,— ես մյուսների պես սովորական մորեխ չեմ: Ես միայն մեծ ցատկեր եմ սիրում:
Եվ այդպես էլ մորեխը չսովորեց փոքրիկ ցատկեր կատարել:
Մի անգամ նա դուրս եկավ տնից, որ ցատկոտի և հանդիպեց Օլիվիա անունով խխունջի.

Շարունակել կարդալ

Հարյուր հազար հարց ու պատասխան

«Խոշորացույց» ամսագիրը Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների նախաձեռնությունն է: Համակարգողը՝ մայրենիի դասավանդող Մարինե Ամիրջանյանը:

Թարգմանական նախագծի շրջանակում թարգմանում ենք հետաքրքիր, ճանաչողական տեքստեր: Ի դեպ, նախագծի մեկնարկը Թարգմանչաց տոնին է տրվում ու շարունակվում ամբողջ տարվա ընթացքում։ Թարգմանող սովորողներն իրենք են ընտրում նյութերը, թարգմանում` այսպիսով ստեղծելով «Հարյուր հազար հարց ու պատասխանի» հետաքրքրաշարժ ու կարևորը՝ հայերեն փաթեթը:
Թարգմանված նյութերը կարող են հետաքրքիր ուսումնական նյութ ծառայել ավելի փոքրերի, ինչու չէ նաև մեծահասակների համար:
Ուրախ, հաճելի ընթերցում բոլորին:

Մանե Մայիլյան՝ Ինչո՞ւ են կատվի աչքերը մթության մեջ լույս տալիս

Մարկ Մարուքյան՝ Ինչո՞ւ են արջերը ձմռանը քնում

Նարեկ Սարոյան՝ Ինչո՞ւ չի կարելի բենզինը հանգցնել ջրով

Շարունակությունը կարդացե՛ք ամսագրի բլոգում:

Ստյուարտ Պ., Ռիդել Կ.՝ «Ձմռան մի կտոր».

Պատմությունն այն մասին է, թե ինչպես Ոզնին ձմեռելուց առաջ խնդրեց նապաստակին ձմռան մի կտոր պահել իր համար մինչև գարուն։ Նապաստակը ձյունը գլորեց և, մեծ ձնագնդի պատրաստելով, ծածկեց չոր տերևների մեջ և թաքցրեց իր փոսում։

Մոտենում էր ձմեռը։ Ոզնին պատրաստվում էր ձմեռելուն։
— Ես կկարոտեմ քեզ,- ասաց Նապաստակը,- իսկ դու՞։
-Ո՛չ,- ասաց Ոզնին։
-Իսկ ես կկարոտեմ,- կրկնեց Նապաստակը։
-Դու հենց նոր այդ ասացիր,- փնթփնթաց Ոզնին։

Про Ёжика и Кролика: Кусочек зимы - Стюарт П. и Риддел К.
Շարունակել կարդալ

Դասվարի օրագիր. Անահիտ Մելքոնյան

Անահիտ Մելքոնյանն արձագանքում է «Պարտեզ »ամսագրում հրապարակված նյութին.

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՌՈԴԱՐԻԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐՈՎ

Գեղեցիկ ձայնով, ակադեմիական ընթերցանությամբ ուսուցիչի հեքիաթը առցանց հանդիպմանը երեխաների համար ամենաիսկական ձանձրույթ կլինի, կարդալուց հետո էլ ուսուցիչը հիասթափությամբ կբացահայտի, որ երեխան ոչինչ չի հասկացել իր գեղեցիկ ընթերցանությունից։ Եթե երեխաների հետ աշխատելու որոշումն իրական է, պետք  է կոտրել  խիստ, լուրջ ուսուցչի կարծրատիպ-կերպարը, պետք է պատրաստ լինել խոսել հիմար ճնճղուկի, անշնորհք գորտի , դանդալոշ արջի ձայնով, կարողանալ առանց կոմպլեքի արտաբերել չար գայլի գարշելի ձայն։ Այս դեպքում դուք կլինեք անկեղծ, իրական, իսկ երեխաներն անկեղծության իսկական գիտակներ են։

Շարունակել կարդալ

Հորինուկ. Արևի երեխաները

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիները, «Ամպի երեխաները» հեքիաթը կարդալուց հետո հորինեց պատմություն արևի երեխաների մասին:

Արևը ունի 6 երեխա՝  Պայծառը, Սիրունությունը, Շողերը, Կրակը, Լուսաբացը և Մայրամուտը:
Լուսաբացը հայտնվում է առավոտյան:
Մայրամուտը դիմավորում է լուսնին:
Պայծառը հայտնվում է կեսօրին և ուժեղ փայլում:
Սիրունությունը ամբողջ օրը գեղեցկացնում է և օգնում  է քույրիկներին:
Շողերը միշտ օգնում է մայրիկին լուսավորել աշխարհը:
Կրակը դուրս է գալիս ամեն ամառ ու շոգն է տարածում:
Հասմիկ Մկրտչյան

Արևն ուներ 2 երեխա՝ Չոլանիկը, սիրում էր խոտեր չորացնել, հրդեհ սարքել։ Նրա եղբայր Անձրևը սիրում էր Չոլանիկի արած կրակը հանգցնել։ Այդպես մեկը վառում էր, մյուսը՝ հանգցնում։
Դավիթ Տոնոյան

Շարունակել կարդալ

Հորինուկ. Թե ինչ եղավ, երբ արտույտը նկատեց, որ կտուցը չկա

Հորինում են երկրորդ դասարանցիները

Նա գնաց բժիշկ Այբոլիտի մոտ: Նա արտուտիկի կտուցը վերականգնեց: Արտուտիկը շատ ուրախացավ:

Մաշինյան Մարի

Արտուտիկը գնաց կտուցը փնտրելու և այն գտավ ճանապարհին:

Շաշիկյան Գոռ

Արտույտը սկսեց լացել: Նրա լացը լսեցին մյուս արտույտները և եկան նրա մոտ: Բոլորը սկսեցին փնտրել նրա կտուցը: Վերջապես ճնճղուկները գտան կտուցը և արտույտը կարողացավ հաց ուտել:

Մկրտչյան Արթուր

Արտույտը լաց եղավ, խառնվեց իրար ու ուշաթափվեց:

Շահրոզեան Արեգ

Շարունակել կարդալ

Վ. Սուտեև. Մկնիկը և մատիտը

Կար-չկար մի մատիտ, որն ապրում էր փոքրիկ Վովայի սեղանին:

Մի անգամ, երբ Վովան քնած էր, սեղանի վրա բարձրացավ մի մկնիկ: Նա տեսավ մատիտը, վերցրեց և տարավ իր բույնը:

-Բա՛ց թող ինձ, խնդրում եմ,- աղերսում էր մատիտը:- Ինչի՞ համար եմ ես քեզ պետք: Ես փայտից եմ, մեկ է՝ ինձ չի կարելի ուտել:

Շարունակել կարդալ

Դանիել Պենակ. Վիճակագրությունն ամեն ինչ բացատրում է, անհատական մոտեցումը՝ բարդացնում

«Դպրոցական տխրություն» 

Վիճակագրությունն ամեն ինչ բացատրում է, անհատական մոտեցումը՝ ամեն ինչ բարդացնում:

Սկսենք վերջաբանից. մայրս՝ գրեթե հարյուր տարեկան, ֆիլմ է դիտում մի հեղինակի մասին, որին շատ լավ ճանաչում է: Հեղինակին ցույց են տալիս իր տանը՝ Փարիզում, իր իսկ գրքերի մոտ՝ գրադարանում, որը նաև նրա աշխատասենյակն է: Սենյակի պատուհանից երևում է դպրոցի բակը: Դասամիջոցի աղմուկ: Հեռուստադիտողը տեղեկանում է, որ հեղինակը մոտ կես դար ուսուցիչ է աշխատել, և որ նա ընտրել է դպրոցի բակին նայող այս բնակարանն այնպես, ինչպես երկաթուղայինը թոշակի անցնելուց հետո կտեղավորվեր վագոնների տեսակավորման կայանի մոտ: Հետո հեղինակին ցույց են տալիս Իսպանիայում, Իտալիայում իր թարգմանիչների հետ խոսելիս, վենետիկցի իր ընկերների հետ կատակելիս, Վերկորի լանջին՝ բարձունքների մշուշում միայնակ քայլելիս ու մտորելիս՝ մասնագիտության, լեզվի, ոճի, վեպի կառուցվածքի և հերոսների մասին:

Շարունակել կարդալ

Շալվա Ամոնաշվիլի. Ինչպես սիրել երեխաներին (Ինքնավերլուծության փորձ)

Աստված Սեր է, և հասնելով սիրուն՝ հասնում ես Աստծուն, և Աստված նրա մեջ է։Սբ Հովհաննես առաքյալ

Սիրում եմ կյանքի անիրավներին Սիրով բուժել։
Կենդանի Էթիկա

Պատվիրան սիրի՛ր մերձավորիդ այն ներդաշնակություն է, տարածություն, ազատություն։ Շուրջդ նայիր, ժպտա։
Յանուշ Կորչակ

Եթե ուսուցիչը գործի հանդեպ միայն Սեր ունի, նա լավ ուսուցիչ է։ Եթե ուսուցիչը միայն Սեր ունի աշակերտի հանդեպ, ինչպես հայրը, մայրը, նա ավելին կլինի այն ուսուցչից, որ կարդացել է բոլոր գրքերը, բայց սեր չունի ոʹչ գործի, ոʹչ էլ աշակերտի հանդեպ։ Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ Սերը գործի և աշակերտի հանդեպ, նա կատարյալ ուսուցիչ է։
Լև Նիկոլայևիչ Տոլստոյ։

Շարունակել կարդալ

Ո՞վ է կարևոր

Ուսուցողական հեքաթներ

Հեքիաթների կախարդական աշխարհը լի է հրաշքներով և ազգային խրատական գաղափարներով։ Հեքիաթը իրեն է ձգում անգամ ամենափոքրիկ ունկնդրին, ինչու՞ ոչ նաև մեծահասակներին։ Մանկավարժ հոգեբանները խորհուրդ են տալիս հեքիաթ ընթերցել երեխայի հենց ծնված օրից։

Ինչու՞ է անհրաժեշտ ընթերցել հեքիաթներ

Հեքիաթի ընթերցումը ոչ միայն հաճելի է փոքրիկներին, այլև ուսուցողական զբաղմունք է։ Այն հարստացնում է երեխայի բառապաշարը, լցնում հուզական աշխարհը, խթանում հիշողությունն ու երևակայությունը։

3-7 տարեկան երեխային կարելի է առաջարկել հեքիաթին տալ նոր ավարտ կամ մտածել այլ սցենար այդ բնագրի ավարտով։

Շարունակել կարդալ