Ընկերական հանդիպում

Մայր դպրոցի մարզադաշտում հանդիպեցին Արևմտյան դպրոցի 2.1 դասարանի և Արևելյան դպրոցի 2.2 դասարանի սովորողները: Միասին խաղացին սպորտային խաղեր, մարզվեցին, լիցքաթափվեցին: Իսկական ընկերական հանդիպում էր:

Մարզական գործունեություն

Շարունակությունը՝ այստեղ:

Ճանաչենք հրաշագործ մեղվին


«Ճանաչենք հրաշագործ մեղվին» համագործակցային նախագծով օրեր առաջ Հյուսիսային դպրոց  հյուր էր եկել ընկեր Արմինե Գոգինյանը։Այս անգամ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներն այցելեցին Ուսումնական ագարակի մեղվանոցը, որտեղ ընկեր Արմինեի հետ ուսումնասիրեցին փեթակի բնակիչներին։

Մայիսյան հավաք․ Մեդիաընթերցարաններ

Իրենց հեղինակային մեդիաընթերցարաններն են ներկայացնում 2-2 դասարանի սովորողները:

Մայիսյան հավաքին իրենց հեղինակային մեդիաընթերցարաններն են ներկայացնում Արևելյան դպրոցի՝ Սաթենիկ Սիմոնյանի 2-րդ դասարանցիները․․․

«Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց» երաժշտախաղային հանդիպում


Մայիսի 5-ին  «Ազգային մանկական երգ ու խաղ» նախագծով  կայացավ Արևմտյան դպրոցի 1 — 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խմբերի «Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց»  երաժշտախաղային հանդիպում։
Երաժշտության դասավանդողներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան

Հարթակում ծնողն է

Արևելյան դպրոցի 1-ին դասարանում սովորող Արթուրի մորաքույրը , ով արտթերապիայի և պոլիմերային կավի մասնագետ է, «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում վարեց վարպետության հավես ու գունավոր դաս: Սովորողները տարբեր կտորների վրա նկարեցին իրենց ուզած պատկերները, ապա գունավորեցին: Վերջում ստացանք մեկը մյուսից սիրուն ու շշմելու նկարներ…Դասվար՝ Տաթև Սահակյան

«Ճանաչենք Հայաստանի գյուղերը» ուսումնական ճամփորդություն

Գարունն եկավ ու նորից սկսվեցին արտագնա ուսումնական ճամփորդությունները։ Արևմուտքի երրորդ դասարանցիները հետաքրքիր նախագիծ են սկսել «Ճանաչենք Հայաստանի գյուղերը» ուսումնական ճամփորդության նախագիծ, ծանոթանում են Արագածոտնի մարզի գյուղերին, այցելում գյուղերի տեսարժան վայրերը և հայտնի եկեղեցիները։ Դասվար՝ Լուսինե Պետրոսյան