Հորինում ենք․․․

Նկարը՝ Դավիթ Հարությունյանի բլոգից

Կրթահամալիրում շարունակվում են թումանյանական օրերը։ 4․2 դասարանի սովորողների հետ կարդացինք, քննարկեցինք «Անբախտ վաճառականներ» լեգենդը։ Այժմ սովորողներն են փորձում լեգենդներ հորինել ստեղծագործության՝ իրենց նախընտրած հերոսի մասին։

Տե՛ս հղումով։

Ժաննա Անդրեասյանը կրթահամալիրի Հյուսիսում

Մարտի 15-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հյուրընկալեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: Ժաննա Անդրեասյանի հետ շրջայցի ընթացքում «Հյուսիսափայլ»-ի լրագրող-սովորողներն ունեցան փոքրիկ ճեպազրույց:

Լուսաբանումը՝ «Հյուսիսափայլ TV»-ի

Շարունակել կարդալ

Բա՛րև, ձմեռ․․․

Ձմռանն ուղղված իրենց նամակներն են ներկայացնում Արևմտյան դպրոց-պարտեզի 4-2 և 5-1 դասարանի մի խումբ սովորողներ։

Բարև Ձմեռ

Բարև Ձմեռ։  Ես այսօր քայլում էի փողոցում և նկատեցի, որ երեխաները քեզ ավելի շատ են սիրում, քան՝ մեծահասակները։ Ձմեռ ջան, մի տխրիր, եթե մեծահասակները ուրախանալ չգիտեն. թող այդպես  տխուր էլ ապրեն։ Իսկ դու ավելի լավ է շատ ձյուն բեր, որպեսզի փոքրիկներն ավելի շատ ուրախանան։

մակի և լուսանկարի հեղինակ՝ Արեգ Քեշեշյան
Շարունակել կարդալ

Դասվարի օրագիր. Անահիտ Մելքոնյան

Անահիտ Մելքոնյանն արձագանքում է «Պարտեզ »ամսագրում հրապարակված նյութին.

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՌՈԴԱՐԻԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐՈՎ

Գեղեցիկ ձայնով, ակադեմիական ընթերցանությամբ ուսուցիչի հեքիաթը առցանց հանդիպմանը երեխաների համար ամենաիսկական ձանձրույթ կլինի, կարդալուց հետո էլ ուսուցիչը հիասթափությամբ կբացահայտի, որ երեխան ոչինչ չի հասկացել իր գեղեցիկ ընթերցանությունից։ Եթե երեխաների հետ աշխատելու որոշումն իրական է, պետք  է կոտրել  խիստ, լուրջ ուսուցչի կարծրատիպ-կերպարը, պետք է պատրաստ լինել խոսել հիմար ճնճղուկի, անշնորհք գորտի , դանդալոշ արջի ձայնով, կարողանալ առանց կոմպլեքի արտաբերել չար գայլի գարշելի ձայն։ Այս դեպքում դուք կլինեք անկեղծ, իրական, իսկ երեխաներն անկեղծության իսկական գիտակներ են։

Շարունակել կարդալ

Հորինուկ. Արևի երեխաները

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիները, «Ամպի երեխաները» հեքիաթը կարդալուց հետո հորինեց պատմություն արևի երեխաների մասին:

Արևը ունի 6 երեխա՝  Պայծառը, Սիրունությունը, Շողերը, Կրակը, Լուսաբացը և Մայրամուտը:
Լուսաբացը հայտնվում է առավոտյան:
Մայրամուտը դիմավորում է լուսնին:
Պայծառը հայտնվում է կեսօրին և ուժեղ փայլում:
Սիրունությունը ամբողջ օրը գեղեցկացնում է և օգնում  է քույրիկներին:
Շողերը միշտ օգնում է մայրիկին լուսավորել աշխարհը:
Կրակը դուրս է գալիս ամեն ամառ ու շոգն է տարածում:
Հասմիկ Մկրտչյան

Արևն ուներ 2 երեխա՝ Չոլանիկը, սիրում էր խոտեր չորացնել, հրդեհ սարքել։ Նրա եղբայր Անձրևը սիրում էր Չոլանիկի արած կրակը հանգցնել։ Այդպես մեկը վառում էր, մյուսը՝ հանգցնում։
Դավիթ Տոնոյան

Շարունակել կարդալ

Հորինուկ. Թե ինչ եղավ, երբ արտույտը նկատեց, որ կտուցը չկա

Հորինում են երկրորդ դասարանցիները

Նա գնաց բժիշկ Այբոլիտի մոտ: Նա արտուտիկի կտուցը վերականգնեց: Արտուտիկը շատ ուրախացավ:

Մաշինյան Մարի

Արտուտիկը գնաց կտուցը փնտրելու և այն գտավ ճանապարհին:

Շաշիկյան Գոռ

Արտույտը սկսեց լացել: Նրա լացը լսեցին մյուս արտույտները և եկան նրա մոտ: Բոլորը սկսեցին փնտրել նրա կտուցը: Վերջապես ճնճղուկները գտան կտուցը և արտույտը կարողացավ հաց ուտել:

Մկրտչյան Արթուր

Արտույտը լաց եղավ, խառնվեց իրար ու ուշաթափվեց:

Շահրոզեան Արեգ

Շարունակել կարդալ

Հորինուկներ

Օդապարիկը

Մի օր օդապարիկը թռավ երկինք ու հանդիպեց մի չարաճճի ծտի։ Ծիտը սկսեց խաղ անել օդապարիկի հետ, այնքան կտուցով խփեց, որ օդապարիկը պայթեց։

Հեղինակ՝ Վաչե Կարոյան, 1-ին դասարան

Դասվար՝ Կարինե Մամիկոնյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ

Շարունակել կարդալ