Արմինե Մովսիսյանի Բզզան TV-ն

Արմինե Մովսիսյանն Արևելյան դպրոցի դասվարներից է: Արմինեի ամենից հետաքրքիր նախագծերից մեկը Բզզան TV-իի ծնունդն էր:

Բզզան TV-ի բոլոր հաղորդումներիը դիտեք Արմինեի բլոգում

Մեղրաքամի ծեսը Արատեսում

Հասմիկ Մաթևոսյանը ներկայացնում է օգոստոսի 26-28-ին «Եռօրյա ուսումնական  ճամբար  Արատեսում․ մեղրաքամի ծես» նախագիծը, որն իրականացրեցին Ծեսերի բաց լաբորատորիան և  Արևմտյան դպրոցի նախագծային խմբերը: Արատեսյան երեք օրերը լեցուն էին ծիսական, հայրենագիտական, երաժշտական, ազգային, ուսումնական բազմաթիվ նախագծերով:

Նախագիծը և արդյունքները՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգում

Ագարակի նոր բնակիչը

Գիտե՞ք, որ ագարակում նոր բնակիչ կա՝ 1,5 տարեկան, սևուկ, երկարականջ արու իշուկը: Բոլոր կենդանասերներին հրավիրում ենք ագարակ՝ կերակրելու, խնամելու, ծանոթանալու իշուկի և ագարակի մյուս բնակիչների հետ:

Նյութի աղբյուրը՝ Ագարակի ուսումնական բլոգ, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան

Փրփրադեզ լողավազան Արևելքում

Ահա՛, այսպիսի երաժշտական պարապմունք կազմակերպեցին ընկեր Տաթևն ու ընկեր Հասմիկը Արևելյան դպրոց-պարտեզի լողավազանում:

Աղբյուրը՝ Հասմիկ Հարությունյանի բլոգ

Արևմտյան դպրոցի ամառային ճամբարում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արտակարգ ամառային ճամբար է. տարարտարիք ճամբարականներ իրենց օրն անց են կացնում դպրոց-պարտեզների ճամբարներում:

Հետաքրքիր է՝ ինչով են զբաղվում ճամբարականները: Օրը սովորաբար սկսում են միջավայրի խնամքով, ապա խաղում բակային սիրելի խաղերը, ինչպես նաև՝ ծանոթանում-խաղում ազգային խաղեր: Ու էլ ի՞նչ ճամբար առանց լող…

Ճամբարային սովորական օրվա մասին է ճամբարի ղեկավար Մարիամ Խաչատրյանի տեսանյութը

Նյութի աղբյուրը՝ Մարիամ Խաչատրյանի բլոգ

Մեղրն ու դեղաբույսերը

Կրթահամալիրյան ամառային ամենահավես նախագծերից մեկը «Ուսումնական մեղվանոց» նախագիծն է, որը համակարգում է Արմինե Գոգինյանը: Ամառվա ընթացքում ծնվեցին ու իրականացվեցին բազում մեղվային նախագծեր: Դրանցից մեկը Շուշան Ալեքսանյանի նախագիծն է.

Շուշանը և իր սովորողները ուսումնասիրեցին Արատեսյան բնաշխարհի դեղաբույսերը և համալրեցին Արատեսի ուսումնական կենտրոնի մառանը, ինչպես նաև ներկայացրին փաստեր մեղրի հատկությունների մասին:

Նախագիծը և արդյունքները՝ Շուշան Ալեքսանյանի բլոգում