Երկրի օրը մեղուների հետ

«Ուսումնական մեղվանոց» շուրջտարյա նախագիծը շարունակվում է: Այս անգամ Արևելյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողները կրթահամալիրի ագարակում էին: Ընկեր Արմինեն մեղվապահի հագուստներով ու ծխարարով իրենց էր սպասում: Ուսումնասիրեցին մեղուներին, տեսան մայր մեղվին, շատ զարմացան ու ուրախացան, երբ տեսան, թե ինչպես է նոր մեղու ծնվում: Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմել են բլոգներում:

Դասվար՝ Անահիտ Հարությունյան