Ավագ շաբաթ. ջրաղացպանի օր

Զատկի Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը իր խորհուրդն ու անունն ունի։ Երկուշաբթի ջրաղացպանի օրն է։

Սաների հետ բակում մի շոր փռեցինք, էրկանքը դրեցրինք ու ցորեն աղացինք։ Այսպիսի ալրաղացի տարբերակ սաները չէին հանդիպել, միայն գիտեին ջաղացի մասին։ Ու հացի ստեղծման, աշխատանքային երգերով երկուշաբթի ունեցանք։

Ներկայացնում է Արմինե Եղիազարյանը

Մայրիկի օրագիր: Ածիկացան

Հյուսիսային դպրոց-պարտեզի դաստիարակ Սաթեն Գևորգյանը շարունակում է վայելել իր ֆիզարձակուրդը, բայց միաժամանակ մասնակցում է կրթահամալիրյան նախագծերին: Այս անգամ Զատկածեսին ընդառաջ, սեբաստացիներ Դավիթը և Մարինան ածիկացան իրականացրեցին:

«Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում

Գարնանային արձակուրդը պետք է հետաքրքիր և ուսումնական դարձնել՝ անկախ գտնվելու վայրից: Զարգացնել սովորողների երևակայությունը, մեդիահմտությունները, բանավոր խոսքը՝ ուսումնական գործընթացում ներգրավելով ընտանիքին: Ներկայացնում է Գոհար Սմբատյանը

Լուսինե Պետրոսյան
Շարունակել կարդալ

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ներկայացնում են իրենց մարզական հմտությունները։ Դասվար՝ Լիլիա Զախարյան, մարզիչ՝ Գայանե Սարգսյան

Հորինում ենք․․․

Նկարը՝ Դավիթ Հարությունյանի բլոգից

Կրթահամալիրում շարունակվում են թումանյանական օրերը։ 4․2 դասարանի սովորողների հետ կարդացինք, քննարկեցինք «Անբախտ վաճառականներ» լեգենդը։ Այժմ սովորողներն են փորձում լեգենդներ հորինել ստեղծագործության՝ իրենց նախընտրած հերոսի մասին։

Տե՛ս հղումով։